Ուշիի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթ


Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց:


53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 53-ամյա տղամարդու տանը, կից շինությունում և այգում հայտնաբերվել են կանեփի բույս, մարիխուանայի նմանվող զգալի չափերի զանգված, ինքնաձիգի փամփուշտներ և մոխրացած հետքերով կաթուցիչ:


Կատարվում է նախաքննություն:

Դիտումների քանակ2

Leave a Comment