ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մայրը հարձակվել է փողոցում ակցիա իրականացնող երիտասարդների վրա։
Տարեց կինը մոտեցել է Սրբազան Պայքարի «Չեմ վստահում» նախաձեռնության երիտասարդներին և սկսել վիրավորանքներ հնչեցնել նրանց ու ընդդիմության տարբեր առաջնորդների նկատմամբ։
Կնոջը հանդարտեցնելու երիտասարդների փորձերն ապարդյուն էին. կինը ոչ միայն չէր հանգստանում, այլև գնալով ավելի ագրեսիվ դառնում։ Ի վերջո, նա սկսել է ձեռնափայտով հարվածել երիտասարդներին։
Մանրամասները՝ տեսանյութում.