Թրամփը հայտարարել է, որ «իրեն շատ է դուր գալիս» Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան վարչակազմի նիստում քննարկել է Չինաստանի հարցը՝ հայտարարլով, որ իրեն դուր է գալիս Չինաստանի նախագահ Ցի Ցզինպինը, հաղորդում է Sky News-ը։
«Գիտեմ, որ Չինաստանում այս պահին ամեն ինչ շատ վատ է ընթանում,-ասել է նա իր նախարարներին։ -Ես տեսա որոշ հաղորդագրություններ, և ես չեմ ուզում, որ դա պատահի Չինաստանի հետ, ես իսկապես տխրեցի դա լսելով»։
Թրամփը հավելել է, որ «իրեն շատ է դուր գալիս Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը» և նշել, որ երկու երկրները բանակցություններ են վարում։
Նա միաժամանակ պնդել է, որ «գործարանները փակվում են ամբողջ Չինաստանում, քանի որ ԱՄՆ-ում չեն ընդունում իրենց արտադրանքը»։
«Մենք չենք ուզում նրանց արտադրանքը, եթե նրանք մտադիր չեն մեզ հետ ազնիվ լինել։ Դա ներառում է մտավոր սեփականությունը և այլ բաներ»,-հավելել է ԱՄՆ նախագահը։

Leave a Comment