Հայ գերիների անհապաղ ազատ արձակում և հայերի վերադարձ Արցախ․ ԵԺԿ-ն բանաձև է ընդունել

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) ապրիլի 29-30-ը Վալենսիայում անցկացված համագումարի ժամանակ Հայաստանի վերաբերյալ արտակարգ բանաձև է ընդունել։

Բանաձևում ԵԺԿ-ն հիշեցրել է հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակելու անհրաժեշտության  և Լեռնային Ղարաբաղ էթնիկ հայերի երաշխավորված վերադարձի իրավունքի մասին։

«Այս քայլերն արտացոլում են Հարավային Կովկասում իրական խաղաղության, կայունության և համագործակցության հանձնառություն: Քաղբանտարկյալների ազատ արձակումը և մշակութային, կրոնական ու քաղաքացիական իրավունքների պահպանման հուսալի երաշխիքների ստեղծումը ողջ տարածաշրջանում կդիտվի որպես երկխոսության բնական հաջորդ փուլ, որը նաև անկյունաքար կհանդիսանա երկրների միջև համագործակցության երկարաժամկետ խորացման համար»,- նշվում է բանաձևում։

Leave a Comment