🎥ՉԼ․ Թյուրամի և Աչերբիի փայլուն գոլերին Բարսելոնան պատասխանեց Յամալի շքեղ հարվածով

«Ինտերի» հարձակվող Մարկոս Թյուրամը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղի առաջին իսկ րոպեին։

21-րդ րոպեին Դենզել Դամֆրիսը Ֆրանչեսկո Աչերբիի փոխանցումից հետո կրկնապատկել է հյուրերի առավելությունը՝ դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ։

Րոպեներ անց «Բարսելոնայի» կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Լամին Յամալը՝ անհատական հիանալի անցումներով դառնալով հեռահար փայլուն գոլի հեղինակ։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Ինտերը» հաղթել է «Ֆեյենորդին» (ընդհանուր 4:1) և «Բավարիային» (4:3): «Բարսելոնան» ուժեղ է գտնվել «Բենֆիկայից» (4:1) և «Բորուսիա Դորտմունդից» (ընդհանուր 5:3):

Leave a Comment