Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են վարում առեւտրային գործարքների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առեւտրային գործարքները։ Այս թվերը նա հնչեցրել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։
«Արդեն հիմա հարյուրից ավելի երկրներ մեզ զանգահարում են առավոտ, կեսօրին եւ գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,- ասել է ԱՄՆ առաջնորդը։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, այն պետությունները, որոնք այս փուլում չեն ձգտում ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքել, «պետք է վճարեն 30-40-50-60 տոկոսի չափով [տուրքեր]»։ Այսպիսով, Թրամփի խոսքով՝ նա ակնկալում է փաստացի «ստեղծել այդ գործարքները»:
«Բայց մենք բանակցություններ ենք վարում Հարավային Կորեայի հետ, մենք բանակցություններ ենք վարում Ճապոնիայի եւ շատ այլ երկրների հետ»,- շարունակել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Հնդկաստանը «շահագրգռված չէր, որպեսզի որեւէ մեկի հետ բանակցություններ վարի»։ «Նրանք օգտվում էին մեզանից։ Բայց հիմա նրանք զանգահարում եւ ասում են. «Եկեք, խնդրեմ, գործարք կնքենք»,- ամփոփել է Թրամփը։

Leave a Comment