Ադրբեջանական ուժերը գիշերը դարձյալ կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար համայնքի ուղղությամբ։
«Կրակոցները գյուղի ուղղությամբ էին։ Ինչ–որ հատված վնասվել է, բայց մութ էր, հստակ տեղը չֆիքսեցինք։ Այս պահին վիճակը նորմալ է»,- ABC media-ին ասել է Խոզնավարի դպրոցի փոխտնօրեն Հարություն Անդրյանը։