Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար՝ ոչնչանում ես. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Երեկ իրեն ընդդիմություն անվանող ուժի՝ Հայաստանի ընտրված իշխանություններին հեռացնելու համար հերթական չակերտավոր մեծ գործընթացն իր քաղաքական ավարտը գրանցեց:

Այս հերթական Քոչարյանի ունեցվածքը պահելու, դաշնակներին ու եկեղեցական որոշ տարերին իշխանությունը վերադարձնելու փորձը ոչնչացավ մի հասարակ 70 անց ձեռնափայտով հայ կնոջ ոտքերի տակ:

Իրենց տերերի արժեքային համակարգն ունեցող, լավ չվարժեցված կապիկները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց տեսակը, իրենց՝ հայ ժողովրդի հետ կապ չունենալը, օտար լինելը: Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը, մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտը առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ մարդկանց համար, առավել ևս հայկական իրականության մեջ:

Դրա համար իրենք երբեք այլևս հաջողություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, երբե՛ք:

Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment