Քենիայում կրակել և սպանել են երկրի պատգամավորներից մեկին


Միջազգային


Քենիացի պատգամավոր Չարլզ Օնգոնդո Վերեն սպանվել է Նայրոբիում։

Այս մասին հայտնել է Citizen հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել Քենիայի մայրաքաղաքի խաչմերուկներից մեկում։ Ականատեսները պնդում են, որ երկու հարձակվողներ մոտոցիկլետով են եղել։ Նրանցից մեկը մոտ հեռավորությունից կրակ է բացել մեքենայում գտնվող Վերայի վրա, որից հետո երկու հարձակվողներն էլ փախել են հանցագործության վայրից։

Պատգամավորի վարորդը մնացել է ողջ և անվնաս, ինչը, ըստ հեռուստաալիքի, վկայում է, որ հարձակվողները թիրախավորել էին պատգամավորին:

Չարլզ Օնգոնդո Վերեին տեղափոխել են Նայրոբիի հիվանդանոց, որտեղ մահացել է:


Leave a Comment