ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ իրեն ընդդիմություն
անվանող ուժի՝ Հայաստանի ընտրված իշխանություններին հեռացնելու համար հերթական չակերտավոր
մեծ գործընթացն իր քաղաքական ավարտը գրանցեց: Այս հերթական Քոչարյանի ունեցվածքը պահելու,
դաշնակներին ու եկեղեցական որոշ տարերին իշխանությունը վերադարձնելու փորձը ոչնչացավ
մի հասարակ 70 անց ձեռնափայտով հայ կնոջ ոտքերի տակ: Իրենց տերերի արժեքային համակարգն
ունեցող, լավ չվարժեցված կապիկները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց տեսակը, իրենց՝
հայ ժողովրդի հետ կապ չունենալը, օտար լինելը: Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը,
մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտը առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ
մարդկանց համար, առավել ևս հայկական իրականության մեջ: Դրա համար իրենք երբեք այլևս
հաջողություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, երբե՛ք:
Քաղաքական
կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի,
հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես,
թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով: