«Սուտի-մուտի» կրակոցներ են, գյուղի ուղղությամբ չեն․ Խոզնավարի վարչական ղեկավար

Սոցիալական ցանցերում կարճ տեսանյութ է տարածվել, որում կրակոցների ձայներ են լսվում։ Նշվում է, որ կրակոցները լսելի են եղել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրում։ Խոզնավարի վարչական եկավար Վահան Զաքյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ այս գիշեր գյուղում ադրբեջանական կողմից կրակոցների ձայներ են լսվել, բայց քիչ։

«Կրակոցի ձայներ քիչ են լսվել՝ «սուտի- մուտի» կրակոցներ են եղել։ Գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,- փոխանցեց վարչական ղեկավարը։ Վահան Զաքյանը վստահեցրեց՝ թեև վերջին շրջանում կրակոցների ձայներ են լսվում, բայց դրանք Խոզնավարի ուղղությամբ չեն։

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 22:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Մինչ այդ էլ շաբաթներ շարունակ Ադրբեջանը տեղեկություններ էր տարածում, իբր, հայկական կողմից կրակում են, ինչը պաշտոնական Երևանը հերքում էր։

Մանյա Պողոսյան

Leave a Comment