«Այստեղս եք հասցրել». ինչ է իրականում Ազգային ժողովում ասել վարչապետը՝ հպվելով պարանոցին, և ինչ է ներկայացվում


Երեկ՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի շրջանակում ականատես եղանք քաղաքական լարվածության մի դրվագի, որն ընդդիմությունը հերթական անգամ փորձ է անում ներկայացնել խեղաթյուրված և իրականությունից կտրված։

Վարչապետը, իր ելույթի ընթացքում արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների անընդհատ հրահրող ելույթներին, ձեռքով հպվեց պարանոցին՝ հստակ և բառացիորեն ասելով՝ «Այստեղս եք հասցրել»։

Սակայն, ինչպես միշտ, որոշ ընդդիմադիր լրատվամիջոցներ և ակտիվիստներ վարչապետի շարժումը վերածեցին կեղծ քարոզչական նյութի՝ պնդելով՝ իբր վարչապետը «վիզ կտրելու» ժեստ է արել։

Սա անլուրջ և անհեթեթ մեկնաբանություն է: Նիստին ներկա եղած ընդդիմադիր պատգամավորներն էլ կարող են փաստել, որ վարչապետը ոչ թե «սպառնացել է վիզ կտրել», այլ բառացիորեն նշել է՝ «այստեղս եք հասցրել»:

Ակնհայտ է, որ երեկվա նիստում ընդդիմությունը բացարձակ մերկացավ: Այժմ նրանք փորձում են իրենց վարքն ու անզորությունը քողարկել կեղծ լուրերով և իրականությանը չհամապատասխանող վերնագրերով ու մանիպուլյատիվ մեկնաբանություններով։

Փաստերը մեկնաբանության կարիք չունեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

397 դիտում

Leave a Comment