Նկատի է ունեցել իրավապահ համակարգի միջոցով. Գրիգորյանը՝ «ԱԱԾ պադվալները լցնելու» հայտարարության մասին


«Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել»:

Այսպես պատասխանեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հարցին՝ կապված ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, որով նա, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր՝ եթե առաջնորդվենք մամուլի հրապարակումներով, «ձեզ պիտի տանենք ԱԱԾ պադվալները լցնենք»: 

Նա հերքեց պնդումները, թե նման վարքով գործող իշխանությունը գնում է նախկինների ճանապարհով և հավելեց, որ կոռուպցիան համարում է Ազգային անվտանգությանը սպառնալիք:

«Միանշանակ մենք չենք գնում, այսպես կոչված, նախկինների ճանապարհով: Ի՞նչն է պատճառը, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք:

Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության համար առաջնահերթություն է, և Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում, և հրապարակումները, որոնք կան մամուլում, դրանց մասին մենք հավաքագրում ենք և տեղեկացնում նաև զեկույցով վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է և ազդում է Հայաստանի անվտանգության վրա»,- ընդգծեց Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

134 դիտում

Leave a Comment