Ռոբերտ Քոչարյանը «յուղ է վառում», թույնը շատ է մեջը, ո՛չ հայերեն սովորեց, ո՛չ տրամաբանել. Քոչարյան. տեսանյութ


«Հարց ու պատասխանի ժամանակ նկատեցի, որ տիտղոսավոր ընդդիմության ներկայացուցիչները գրանցվել էին վերջում, որպեսզի իշխանության պատգամավորների այն հարցերը, որոնք պետք է լուսաբանվեին, թե, այնուամենայնիվ, գործադիրը որ խնդրին ոնց է վերաբերվել, և ինչ արդյունքներ են արձանագրվել, և Աննա Գրիգորյանը հերթական անգամ «փայլեց»»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցած միջադեպին և շարունակում.

«Լարվածությունը սկսեց ձևավորվել, բնականաբար, դա առնչվում էր կոռուպցիային, և վարչապետը բացատրություններ էր տալիս, որոնց ընկալումները չկար. դա բերեց լարվածության: Վարչապետը մեջբերեց մամուլի հրապարակումները և ասաց, որ եթե առաջնորդվենք դրանցով, ապա քարը քարին չի մնա, և այստեղից սկսվեցին ինչ-որ անկանոն ձայներ»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

167 դիտում

Leave a Comment