ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին սրբություն Հռոմի պապ Լեո XIV-ին ընտրվելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լեո XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,- գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին՝ Վատիկանում ընթացող կոնկլավի հերթական քվեարկության ժամանակ, կաթոլիկ եկեղեցու 133 կարդինալները կարողացել են համաձայնության գալ նոր Հռոմի պապի ընտրության հարցում: Ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոստը դարձել է Հռոմի նոր պապ: Նա իր համար ընտրել է Լեո XIV անունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
161 դիտում