Մայիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, փրկարարները և պարեկները: Նախքան հրշեջ-փրկարարների ժամանելը, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, որը գառներ արածեցնելիս նկատել է գետում քաղաքացուն և ահազանգել 911։
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
117 դիտում