«Խիստ ողջունում եմ, որ ԱԺ ընդդիմադիր թևը լիովին ու ամբողջությամբ ընդունել է ՀՀ գաղափարախոսությունը»։
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա արձանագրեց նաև, որ ընդդիմադիր թևն այլևս չի խոսում Լեռնային Ղարաբաղից, չի խոսում Կարսից, չի խոսում այլ բաներից, որոնք ՀՀ-ից դուրս են, խոսում է միայն ՀՀ ներսի խնդիրների մասին:
«Այնպես որ, իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ում մի քանի ամսվա ընթացքում տոտալ հաղթանակ տարավ: Մեր ընդդիմությունն այդ հաղթանակի վառ վկայությունն է»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ նախկինում անձամբ ընդդիմությանը հորդորել է, որ գան իրական Հայաստանի դաշտ և խոսեն իրական խնդիրների մասին․ «Ողջունում եմ, որ դա սկսել եք անել, որ վերջապես էլ չեք խոսում ԼՂ-ից ու մնացածից, ու ձեզ համար առանցքային, քաղաքական բանը մի կողմ եք թողել ու խոսում եք իրական Հայաստանի խնդիրներից, բայց դա էլ որակով արեք, խնդրում եմ»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
147 դիտում