Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ նորընտիր Հռոմի պապի առաջին արտագնա այցի ուղղությունը լինելու է Թուրիքիան:
Վատիկանից տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ հայտնում են, որ Հռոմի Լևոն 14-րդ Պապի առաջին այցելության ուղղությունը կարող է լինել Թուրքիայի Իզնիկ քաղաքը։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ նշելով, որ հնարավոր այցը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակով:
Մինչ մահը՝ 2024-ի մայիսի 17-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը ևս հայտնել էր 2025-ին նույն առիթով Թուրքիա այցելելու մտադրության մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
67 դիտում