Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը

Մայիսի 31-ին Վրաստանում ուժի մեջ մտավ այսպես կոչված ամերիկյան FARA օրենքի՝ «օտարերկրյա գործակալների» մասին անալոգը, հաղորդում է Sova-ն։
Ի տարբերություն 2024 թվականին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի (օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգը – խմբ.), FARA օրենքը (ինչպես պնդում է «Վրացական երազանքը») նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում և վերաբերում է ինչպես կազմակերպություններին, այնպես էլ անհատներին։
Նախագիծը նախատեսում է գրանցման, համապատասխան փաստաթղթերի բացահայտման և տարեկան ֆինանսական հայտարարագրի ներկայացման հարցեր։ Այն նաև սահմանում է գրանցումից հանելու պայմանները և կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյին վերապահված մոնիթորինգի մեխանիզմները։
Միևնույն ժամանակ, Վրաստանի ՀԿ-ները վստահ են, որ FARA օրենքը կդառնա քաղաքացիական հասարակության պատժի զենք։ Վրաստանի «օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը կբողոքարկվի Սահմանադրական դատարանում (ՍԴ), ինչը նախկինում հայտարարել էր «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ԵՐԻԱ)։ Այս ՀԿ-ն, Studio Monitor և Georgian News լրատվամիջոցների հետ միասին, արդեն համապատասխան հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է նոր օրինագիծը և նշել, որ ամերիկյան FARA-ն, որի հիման վրա մշակվել է վրացական նոր օրենքը, ունի իրավական երաշխիքներ, որոնք կանխում են քաղաքացիական հասարակության վրա պիտակներ կպցնելը։
FARA օրենքը վերջնական ընթերցմամբ հաստատվել է վրացական խորհրդարանի կողմից 2024 թվականի ապրիլի սկզբին. սա ամերիկյան FARA օրենքի (Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենք) բառացի թարգմանությունն է։

Leave a Comment