Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է Համասի ռազմական թևի առաջնորդ Մոհամմեդ Սինվարի սպանությունը Գազայի հատվածում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ նա սպանվել է անկլավի հարավում գտնվող Խան Յունիս շրջանում գտնվող Եվրոպական հիվանդանոցի վրա ուղղված հարվածի արդյունքում։ Զինվորականների տվյալներով՝ հիվանդանոցի շենքում տեղակայված էր Համասի մարտական շտաբը, որտեղ հարվածի պահին գտնվում էր Սինվարը։
