Իսրայելի բանակը հաստատում է՝ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Սինվարը։
ՑԱԽԱԼ-ը և Իսրայելի անվտանգության գործակալությունը նպատակաուղղված գործողություն են իրականացրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ։ Մինչ այդ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էր հայտարարել Գազայի հատվածում Սինվարին սպանելու մասին։