Պապոյանը հրապարակել է ՀՀ կառավարության կողմից Մարշաշեն վանական համալիրի բարեկարգման աշխատանքները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Մարմաշեն վանական համալիրի մի քահանա այսօր որոշել է, որ «նիկոլականներին» չի թողնելու, որ մտնեն համալիրի տարածք։ Մի կողմ թողնենք, որ նա «գլուխը պատովն է տվել» և շատ փոքր մարդ է, որ ՀՀ որևէ քաղաքացու արգելի մտնել վանական համալիր։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ իրապես, մինչև Կառավարության կողմից վանական համալիր տանող և համալիրը շրջապատող տարածքների բարեկարգումը, գրեթե անհնար էր հասնել այնտեղ, քանի որ անհրաժեշտ էր հաղթահարել «ֆորդ բոյարային» արգելքներ՝ հատուկ մեքենաներով։

Իսկ ՀՀ կառավարությունը ծախսեց 1 մլն 225 հազար դոլար, որպեսզի ՀՀ քաղաքացիները և մեր հյուրերը կարողանան հասնել վանական համալիր, տեսնեն այս պատմամշակույթային հրաշքը, հաղորդակցվեն Աստծո հետ, քայլեն տարածքով և լավ ժամանակ անցկացնեն՝ վայելելով նաև հարակից բնության հուշարձանները։

Կատարված աշխատանքներն են.

_ Մարմաշենին մոտեցող 2,4կմ ճանապարհի հիմնանորոգում

_ տարածքի, քայլուղիների բարեկարգում

_ Ախուրյան գետ իջնող աստիճանների հիմնանորոգում

_ տեղեկատվական կենտրոնի տեղադրում

_ ճանապարհի վերջնամասում ավտոկայանատեղիի ստեղծում

_ երկրաշարժից հետո ճանապարհի հարակից տարածքի շինարարական աղբի մաքրում

-լուսավորության ապահովում

-ջրագծի անցկացում

– սանհանգույցների կառուցում։

1-ին և 2-րդ նկարներում Մարմաշեն վանական համալիրի տարածքն է՝ մինչև կառավարության կողմից տարածքի բարեկարգումը, 3-րդ, 4-րդ և 5-րդ, 6-րդ և 7-րդ նկարները բարեկարգումից հետո են։

Կրկնում եմ, Հայաստանի ոչ մի կառավարություն մեր Եկեղեցու համար չի արել գործող կառավարության կատարածի մի փոքր մասն անգամ։ Խոսքը վերաբերվում է և նյութական արժեքների ստեղծմանն ու պահպանությանը և արժեքաբանական մաքրության պահպանությանը։

Leave a Comment