
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են երեկ՝ մայիսի 30-ին «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին հայտնի «4-րդ գյուղում», պարեկների կողմից հայտնաբերված «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և դրա վրա տեղադրված կեղծ համարանիշի սեփականատիրոջ ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ: Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև ենթադրյալ «Նիվա»-ն վարած վարորդի ինքնությունը, ում փնտրում են:
Երեկ՝ մայիսի 30-ին մարտաֆիլմ հիշեցնող վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: