Արամ Ա-ն ողջունել է Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ողջունել է Աթենքի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ հանդիպման ժամանակ, հայտնել է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը։

Աթենքում կայացած հանդիպման ժամանակ Արամ Ա-ն հույս է հայտնել, որ երկու երկրների բանակներին տրամադրվող օգնությունը կշարունակվի՝ հաշվի առնելով նրանց առջև ծառացած դժվարությունները։ Նշվում է, որ Դենդիասը նաև տոնական ընթրիք է կազմակերպել Արամ Ա-ի պատվին։

Ավելի վաղ՝ Աթենք կատարած այցի ընթացքում կաթողիկոսը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Կաթողիկոսարանի տվյալներով՝ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի, մասնավորապես՝ Հայաստանի, Լիբանանի և Սիրիայի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Արամ Ա-ն նաև Հունաստանի վարչապետին է փոխանցել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և վարչապետ Նավաֆ Սալամի ողջույնները։

 

Leave a Comment