Անկարգություններ՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո. Ֆրանսիայում 294 մարդ է ձրբակալվել

Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ի հաղթանակից հետո ֆրանսիական ոստիկանությունը երեկ երեկոյան ձերբակալել է 294 մարդու։

Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ Փարիզում տոնակատարությունների ժամանակ ձերբակալվել է 294 մարդ։

Մի քանի մարդ ներխուժել է Շանզ Էլիզեում գտնվող կոշիկի խանութ։ Ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 մարդու։

Ավելի վաղ ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հաղթանակից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։

Մայիսի 31-ին ՊՍԺ-ն հաղթեց Ինտերին և առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Խաղը տեղի ունեցավ «Արենա Մյունխեն» մարզադաշտում և ավարտվեց 5:0 հաշվով։

Leave a Comment