Aurora News | Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին հայտնում է Կրեմլից:

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր 50-ամյա հոբելյանի առթիվ: Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են բարեկամական հարաբերությունները։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել այդ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր ուղղություններով։ Դա, անկասկած, համապատասխանում է մեր ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է եվրասիական տարածքում կայունության, անվտանգության և բարեկեցության ամրապնդման հունով», – ասված է նախագահի շնորհավորական ուղերձում։ 

Պուտինը նաև Փաշինյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

Leave a Comment