Տեղի է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, քննարկվել են այլ հարցեր

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով և իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի և բարեմաղթանքների համար։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։

Leave a Comment