ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ՀՅԴ երիտասարդները ակցիա են կազմակերպել։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված կառավարական ամառանոցների տարածքում, որտեղ այս պահին ընթանում է ակցիան։
Ակցիայի մասնակիցները «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում», «Վերադարձրու արցախցի երեխաների մանկությունը», «Հուդա, քանի արծաթով ծախեցիր իմ երեխայի հայրենիքը» գրություններով պաստառներ են բերել իրենց հետ։
Նրանք պնդում են, որ հունիսի 1-ին, երբ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հայաստանում տոն չէ, այլ հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաներն այսօր։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ