ԱԹՍ-ները գրոհել են Իրկուտսկի մարզի զորամասը, ուկրաինական դրոնների գրոհ է նաև Մուրմանսկում

https://arm.sputniknews.ru/20250601/ats-nery-grvohel-en-irkutski-marzi-zvoramasy-ukrainakan-drvonneri-grvoh-e-naev-murmanskum-89601193.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Атака дронов на военную часть в поселке Средний

Sputnik Արմենիա

Атака дронов на военную часть в поселке Средний

2025-06-01T16:34+0400

true

PT0M26S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/01/89599771_0:0:605:454_1920x0_80_0_0_fb7e2e09d12583d1727ba4d7e2c63e6a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), դրոն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

անօդաչու թռչող սարք (աթս), դրոն, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео

Բաժանորդագրվել

ԱԹՍ-ների ստույգ թիվը դեռ չի հաշվարկվել։ Սա առաջին դեպքն է, երբ ԱԹՍ-ները գրոհել են Սիբիրը։

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Սրեդնի ավանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասի վրա: Այս մասին հայտնում է մարզպետ Իգոր Կոբզևը Telegram ալիքում:

«Այս պահին հայտնի է, որ դա անօդաչու թռչող սարքերի հարձակում էր զորամասի վրա», – գրել է Կոբզևը:

Նա նշել է, որ ԱԹՍ-ների ճշգրիտ թիվը դեռ չի հաշվարկվել։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ և ուժային ծառայություններ՝ ԱԴԾ-ի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, «Ռոսգվարդիայի» մարտիկներ։ Անցկացվել է օպերատիվ շտաբի նիստ: Մարզպետը նույնպես մեկնել է Ուսոլի շրջան։

Կոբզևը մանրամասնել է, որ տարածաշրջանում դրոնների արգելափակված աղբյուրը բեռնատար ավտոմեքենա է:

«Աղբյուրը, որտեղից արձակվել են դրոնները, արդեն արգելափակված է։ Դա բեռնատար է: Գլխավորը՝ պետք չէ խուճապի մատնվել։ Խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում», – գրել է Կոբզևը։

Ականատեսներից մեկը հայտարարել է, որ բեռնատարը, որից թռել են դրոնները, կանգնած է եղել Օլենեգորսկ քաղաքի մուտքի մոտ։ «Վարորդը եկել է, նա վազում է, շտապում․ բեռնատարի տակից անօդաչու թռչող սարքերը թռչում են և սլանում դեպի Վիսոկի։ Այնտեղ ճանապարհային ոստիկանները նրան հիմա կապել են։ Նա ասում է՝ ինձ ասել են գալ այս կետը, ինձ կդիմավորեն։ Նա եկել է, դրոնները մեկը մյուսի հետևից թռչում են», – պատմել է ականատեսը։

Իրկուտսկի մարզպետը դիմել է բնակիչներին՝ կոչ անելով սոցիալական ցանցերում չտեղադրել և չտարածել տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ նկարահանվել է ՀՕՊ-ի աշխատանքը:

Բացի այդ, թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակում է իրականացվել Մուրմանսկի մարզի տարածքում, հայտնել է մարզպետ Անդրեյ Չիբիսը։ Հաղորդվում է Ռյազանի մարզի վրա հարձակման մասին, աշխատում է ՀՕՊ-ը։

Leave a Comment