Ժառանգություն, որ հնարավոր չէ ուրանալ կամ անտեսել. ֆիլմ՝ նվիրված թբիլիսահայ նկարիչ Ժան Խաչին

Այսօր «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել թբիլիսահայ հայտնի նկարիչ Ժան Խաչին նվիրված ֆիլմի ցուցադրություն:

Ֆիլմը ստեղծվել է ճանաչված բժիշկ Գուրգեն Մխիթարյանի նախաձեռնությամբ:

Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Մխիթարյանը խոսեց նկարչի և ֆիլմի ստեղծման մասին:

«Ֆիլմը նվիրված է Վարուժան Խաչատուրովին, որը կտավների վրա իր ծածկանունով էր հանդես գալիս՝ Ժան Խաչ, նա շատ զարգացած տղա էր, թողեց այնպիսի ժառանգություն, որը ուրանալ կամ անուշադրության մատնել հնարավոր չէր: Սակայն, ցավոք, կենդանության օրոք հասարակության կողմից չարժանացավ այն գնահատականին, որին արժանի էր»,- նշեց նա:

Ըստ Գուրգեն Մխիթարյանի՝ ֆիլմը ստեղծելիս իրենք հետապնդել են 2 նպատակ. մոռացության կապանքներից փրկել և ներկայացնել նոր սերնդի տաղանդավոր նկարչին, երկրորդ՝ գոնե ինչ-որ բանով վարձահատույց լինել վաղամեռիկ նկարչին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment