
Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Միխայիլ Դրապատին հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ստորաբաժանման վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 12 զինծառայող։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում:
Դրապատին, մասնավորապես, նշել է. «Ես որոշել եմ զեկույց ներկայացնել Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնից իմ հրաժարականի վերաբերյալ։ Սա գիտակցված քայլ է, որը թելադրված է ողբերգության համար իմ անձնական պատասխանատվության զգացումով»։
Աղբյուրը` Միխայիլ Դրապատի