Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Քաղաքականություն

09.06.2025 | 15:55

Հունիսի 9-13-ը ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվելու Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Հունիսի 9-ին ՊՆ վարչական համալիրում պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը քոլեջի պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Leave a Comment