G7-ը «լիովին կաջակցի» Սիրիայի կառավարությանը




Միջազգային




Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդները պատրաստ են աջակցել Սիրիայում «ներառական» կառավարության անցմանը. ասվում է G7-ի հայտարարության մեջ։

«Մենք պատրաստ ենք աջակցել անցումային գործընթացին, որը կհանգեցնի վստահելի ու ներառական կառավարման, ինչը երաշխավորում է օրենքի գերակայության հանդեպ հարգանքը, մարդու, ներառյալ՝ կանանց, իրավունքները, բոլոր սիրիացիների պաշտպանությունը», – ասվում է հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակը կաշխատի և լիովին կաջակցի Սիրիայի ապագա կառավարությանը, որը կհամապատասխանի այդ չափանիշներին և այդ գործընթացի արդյունքներին», – նշված է հաղորդագրությունում։

Մեծ յոթնյակի առաջնորդները նաև կոչ են արել բոլոր կողմերին՝ «պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ազգային միասնությունը և հարգել նրա անկախությունն ու ինքնիշխանությունը»։

 

Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment