Փաշինյանը չկարողացավ լուծել ոչ մի պետական խնդիր, ու հիմա փորձում է ցրել հասարակության ուշադրությունը. Վահե Դարբինյան

Վահե Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաշինյանի ձեռնարկած հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոչ թե “բարեփոխումներ” են, այլ սրբապղծություն։ Սա արդեն քաղաքական պայքար չէ՝ սա պատերազմ է ազգային ինքնության դեմ։

 

Եկեղեցին՝ դա մեր պատմական հիշողությունն է, մեր լեզուն, մեր հավատը, մեր գոյության սրբագույն հիմքը։

 

Երբ իշխանությունը ձեռքը է բարձրացնում Եկեղեցու վրա, նա հրաժարվում է հայկականությունից։ Իսկ դա դավաճանություն է։

 

Փաշինյանը չկարողացավ լուծել ոչ մի պետական խնդիր, ու հիմա փորձում է ցրել հասարակության ուշադրությունը՝ հարվածելով այն ամենին, ինչ մեզ պահել է որպես ազգ։

 

Ստոր է, վտանգավոր է ու անընդունելի։ Ժողովուրդը չպիտի լռի։

Leave a Comment