Թրամփն աջակցել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին. Լինդսի Գրեհեմ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է Ռուսաստանի հետ առևտուր անող երկրների դեմ 500% մաքսատուրքերի մասին օրինագծին՝ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին: Այդ մասին հայտարարել է օրինագծի համահեղինակ, հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը կիրակի, ամերիկյան ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում:


Նրա խոսքով՝ փաստաթղթի քննարկումը կսկսվի «հուլիսյան ընդմիջումից հետո», այսինքն՝ ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությունից հետո: Կոնգրեսը նախատեսում է վերսկսել աշխատանքը հուլիսի 7-ին:


Փաստաթուղթն առաջարկում է 500% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող այն երկրների ապրանքների համար, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ: Օրինագծի հեղինակները վստահեցրել են, որ նոր պատժամիջոցներին աջակցում է ԱՄՆ Կոնգրեսի ինչպես վերին, այնպես էլ ստորին պալատների մեծամասնությունը:


Մայիսի 19-ին` Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, Թրամփը հրաժարվել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց, չնայած Ուկրաինայում հրադադարի ռեժիմ այդպես էլ չի հաստատվել, հիշեցնում է BBC-ն:

Leave a Comment