Մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը. Սամվել Կարապետյան

30 Հունիսի 2025, 11:25

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին

Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:

Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու: Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է: 

Մենք միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։

Պայքարելու ենք»։

Leave a Comment