Դաշնային պահուստային համակարգի ղեկավարը հիմար մարդ է, ես նրա հրաժարականն եմ ցանկանում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «շատ ուրախ» կլինի, եթե Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հրաժարական տա, հաղորդել է Reuters-ը։
ԱՄՆ նախագահը նաեւ ասել է, որ կցանկանար տոկոսադրույքները իջեցնել մինչեւ 1 տոկոս։
«Ես կցանկանայի տեսնել նրա հրաժարականը, եթե ինքը ցանկանար։ Նա զզվելի աշխատանք է կատարել»,- ասել է Թրամփը՝ Դաշնային պահուստային համակարգի ղեկավարին անվանելով նաեւ «հիմար»։
Փաուելի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026թ. մայիսին, եւ սպասվում է, որ Թրամփը հաջորդ ամիսներին կնշանակի նրա հաջորդին։
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Փաուելի հաջորդը, որին կնշանակի, կլինի մարդ, որը կիջեցնի տոկոսադրույքները։
Անցած շաբաթ ԴՊՀ-ն որոշել էր փոխառությունների կարճաժամկետ ծախսերը թողնել 4,25-4,50 տոկոսի սահմաններում։

Leave a Comment