https://arm.sputniknews.ru/20250630/hajkakan-ekeghecu-vra-hardzakumnery-mtahvogutjun-en-arajacnum-lavrvov-90781256.html
Հայկական եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում. Լավրով
Հայկական եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ–ն հետաքրքրված է, որ հայկական եկեղեցին չարդարացված հարձակումների չենթարկվի։ 30.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-30T12:08+0400
2025-06-30T12:08+0400
2025-06-30T12:08+0400
սերգեյ լավրով
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայ առաքելական եկեղեցի
հոգևորական
սամվել կարապետյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90778994_0:0:801:450_1920x0_80_0_0_d51a77b2868c0fa47893d9a08bfb63bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի՝ ՀՀ սահմանադրության, հավատացյալների իրավունքների և մարդու ցանկացած այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90778994_51:0:651:450_1920x0_80_0_0_840165579b8b54fca34d8a52ed0f375f.jpg
սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայ առաքելական եկեղեցի, հոգևորական, սամվել կարապետյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
սերգեյ լավրով, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայ առաքելական եկեղեցի, հոգևորական, սամվել կարապետյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ն հետաքրքրված է, որ հայկական եկեղեցին չարդարացված հարձակումների չենթարկվի։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանում տիրող իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում։ Լրագրողներին այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրղզստանում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։
«Հասկանալի է, որ դա մեր հարևանների ներքին գործն է, բայց, անկասկած, կանոնիկ, հազարամյա Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են տալիս։ Եկեղեցին ավանդաբար եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին չարդարացված հարձակումների ենթարկվի` ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի», – ասել է նա։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս հակամարտությունը, այս իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի՝ ՀՀ սահմանադրության, հավատացյալների իրավունքների և մարդու ցանկացած այլ իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա։