«Եթե Հայաստանը շրջվի իր դաշնակիցներից, դժվար դա օգուտ բերի հայ ժողովրդին»

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շարունակում են համարել Հայաստանը կազմակերպության լիիրավ անդամ:

«Սակայն այդ կարգավիճակը ենթադրում է բոլոր պարտավորությունների կատարում՝ ըստ կազմակերպության կանոնադրական փաստաթղթերի։ Դա վերաբերում է նաեւ անդամավճարների վճարումներին»,- ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սերգեյ Լավրովը:  

 

Նա նշել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի մասնակիցները «ի գիտություն են ընդունել, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը»։

 

«Մենք որեւէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող շրջանակների վրա, կսպասենք, որպեսզի այս հարցերում հստակություն մտնի։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը շրջվի իր դաշնակիցներից, իր մոտ գործընկերներից, հարեւաններից, դժվար թե դա որեւէ օգուտ բերի հայ ժողովրդին», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Leave a Comment