Տաշիր Սամոն ասում է՝ «վերացնելու ենք աղքատությունը»․ ենթադրում եմ աղքատության պլանը թաքնված էր Գալստանյանի գաղտնալսումներում․ Ալեքսանյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Տաշիր Սամոն ասում է,- «վերացնելու ենք աղքատությունը»։ Նախ սա լսելը մի մարդուց, որի տնօրինած ՀԷՑ-ը քամու պատճառով հոսանքազրկումները չի կարողանում վերացնել, առնվազն տարօրինակ է։ Բայց ինչևէ, ենթադրում եմ աղքատության պլանը թաքնված էր Բագրատ Գալստանյանի գաղտնալսումներում և հնչում է այսպես. -«Պատի տակ գյուլլենք, ընտանիքներին կոմպենսացիա տանք, նրանք էլ գոհ կլինեն»։

Սա հիրավի սոցիալական ապահովության ոլորտում նոր խոսք է, և արժանի է աշխարհի առաջատար մասնագետների խորը ուսումնասիրությանը։

Leave a Comment