Թեհրանը դեմ է հակահայկական ձևակերպումներին. Իրանի ԱԳՆ–ն` ԻՀԿ-ի «Ստամբուլի հռչակագրի» մասին

https://arm.sputniknews.ru/20250630/tehrany-dem-e-hakahajkakan-dzevakerpumnerin-irani-agnn-ihk-i-stambuli-hrchakagri-masin-90789253.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/17/53044725_0:0:1024:768_1920x0_80_0_0_d31ef5baa061b2bf30480cd94ed4ad90.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իսմայիլ բաղայի

հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, հայ-ադրբեջանական, ադրբեջան, իսմայիլ բաղայի

Բաժանորդագրվել

Իրանցի դիվանագետը մեկնաբանել է Թեհրանի դիրքորոշումը Ստամբուլում ընդունված փաստաթղթի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ–ն պարզաբանել է իր դիրքորոշումը Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված, հակահայկական ձևակերպումներ պարունակող «Ստամբուլի հռչակագրի» վերաբերյալ։

Մասնավորապես, Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։

Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Միևնույն ժամանակ մենք չենք ողջունում կոնկրետ այդ կետում հասկացությունների և բառերի կիրառումը, և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են արտացոլել տարածքների վերանայման ցանկություն, ընդհանրապես տեղին չեն», – հավելել է Բաղային։

Ավելի վաղ, մեկնաբանելով հռչակագիրը, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանը քննարկումներ է անցկացնում ԻՀԿ անդամ առանձին պետությունների հետ հռչակագրում առկա ձևակերպումների վերաբերյալ։

Leave a Comment