Իշխանությունը կարող է ցանկություն ունենալ պայմանավորվելու Սամվել Կարապետյանի հետ՝ ՀԷՑ-ը՝ ազատության դիմաց, բայց Կարապետյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ դա հնարավոր չէ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Սամվել Կարապետյանի ազատության գինը լինի ստորագրությունը, որով կվճռվի թե՛ ՀԷՑ-ի ճակատագիրը, թե՛ իր ճակատագիրը։
«Հաստատապես Սամվել Կարապետյանը կարող է դա ասել, բայց ես համոզված եմ, որ նման պայմանավորվածություն չի կարող լինել։ Գործարքի գնալու պարագայում չէր հայտնվի այս վիճակում»,- ասաց Ղազինյանը։