Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու հարցում դեռ որոշում չկա․ Կալաս

ԵՄ-ն դեռ որոշման չի հասել՝ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու հարցում, բայց աշխատում է այդ ուղղությամբ լուծումներ գտնել։ Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։ Լրագրողի հարցը, արդյոք Հունգարիան է պատճառը, որ մինչ օրս այդ որոշումը չի ընդունվել, Կալասը չհերքեց։ «ԵՄ-ն 27 երկրից կազմված միություն է, և մեզ համար բարդ է որոշումների կայացման գործընթացը, բայց որոշումները կայացվում են։ Երբեմն երկիրը կարող է արգելափակել որոշումների ընդունումը, բայց երբեմն էլ այլ երկրներ էլ իրենց կարծիքն են բարձրացնում»,- ասաց Կալասը։ Դեռևս այս տարվա մարտի Կայա Կալասը ԵՄ Խորհրդին առաջարկ էր […]

Leave a Comment