Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ի թիվս այլնի` անդրադարձ եղավ վթարային շենքերին, դրանց հետ կապված վարչարարական գործընթացներին, օտարման պայմանագրեր չկնքելու վերաբերյալ բնակիչների պատճառաբանություններին:
«Այդ շենքերում բնակվող անձինք պետք է առաջին հերթին գիտակցեն, որ իրենց կյանքը վտանգի տակ է, եւ այս ծրագիրը Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է միմիայն այդ պատճառով, այստեղ ոչ լիազորություն ունի, ոչ պարտավորություն, ուղղակի հենց այդ շենքերում բնակվող մեր քաղաքացիների կյանքը վտանգի տակ է»,-ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նաեւ հրահանգեց՝ բոլոր այն վթարային շենքերում, որոնք ազատել են բնակիչներից, չպետք է թույլ տալ, որ նոր մարդիկ հաստատվեն ու որոշեն, որ նույն արտոնություններից իրենք էլ են օգտվելու. «Քանդել այդ շենքերը, հիմնահատակ քանդել, մի քանի անգամ վրայով տրակտորով անցնել»:
Երեւանի քաղաքապետին տեղեկատվություն ներկայացվեց նաեւ այն մասին, թե ինչ փուլում են մետրոյի Սուրմալու եւ Աջափնյակ կայարանների աշխատանքները: Մասնավորապես նշվեց, որ Աջափնյակ կայարանի նախագծային աշխատանքներն ավարտվել են, կառուցման հարակից տարածքում օտարման գոտի կա, եւ գերակա շահ ճանաչելու մասին նախագիծը դեռ պետք է հաստատվի կառավարության կողմից:
Գործակարգավարական նիստն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: