Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը հավանություն չի տալիս «Ստամբուլի հռչակագրում» տեղ գտած այն բառերին ու հասկացություններին, որոնք կարող են դիտարկվել որպես տարածքային հավակնություն Հայաստանի նկատմամբ և վտանգել տարածաշրջանային կայունությունը։ Այս հռչակագրում կիրառված է «արևմտյան Ադրբեջանի համայնք» եզրույթը։ «Մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը, և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ», – նշել է Բաղային։ Նա ընդգծել է, որ նման բառապաշարը կառուցողական չէ և չի նպաստում կայունության հաստատմանը Հարավային Կովկասում։ Նրա խոսքով, ԻՀԿ-ի նման փաստաթղթերը կոլեկտիվ են և պարտադիր չէ, որ […]