Բաքվում ձերբակալել են «Sputnik Ադրբեջան»-ի երկու աշխատակցի։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նրանք իբր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցներ են։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ՆԳՆ-ն «գործողություններ» է իրականացրել Բաքվի Sputnik-ի գրասենյակում:
Ռուս դիվանագետներին թույլ չեն տալիս հանդիպել Sputnik Ադրբեջանի լրագրողների հետ, նման գործողությունների պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ավելի վաղ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը և պետական անվտանգության ծառայությանը տեղի ունեցողի մասին ու դեռևս արձագանք չկա.
ՌԴ-ում անհանգստացած են, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները չեն կարողացել կապ հաստատել Sputnik Ադրբեջանի ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։
Ավելի վաղ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր երկրում ռուսական պետական և մասնավոր հաստատությունների բոլոր միջոցառումների չեղարկման մասին. պատճառը Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման անդամների դեմ իրավապահների գործողություններն են:
Եկատերինբուրգում ձերբակալվել է ՌԴ 6 քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Մազահիրը, Ակիֆը, Բաքիր և Այազ Սաֆարովները, ինչպես նաև Ալիխան Գանջիևը և Շահին Լալաևը:
ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ մեղադրյալները ներգրավված են եղել մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ. դրդապատճառը բիզնեսում ազդեցության բաժանումն է։
Կասկածյալներից երկուսը՝ եղբայրներ Հուսեյն և Զիյադդին Սաֆարովները, մահացել են քննության ընթացքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: