
Իրան-Իսրայել12-օրյա պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Դատաբժշկական վերջին տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, որոնցից 38-ը՝ երեխաներ էին, իսկ 132-ը՝ կանայք, նրանցից մի քանիսը հղի էին»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Իսրայելական կողմից, Իսրայելի բանակի հայտարարության համաձայն, զոհվել է 28 մարդ, 1472-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։