ՌԴ օմբուդսմենը դիմել է գլխավոր դատախազություն Եկատերինբուրգի ադրբեջանցիների հարցով

Հունիսի 27-ին Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալման, մահվան եւ մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների պարզաբանման հարցով ինձ հետ կապ է հաստատել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան: Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան:
«Ես դիմել եմ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն՝ կալանքի օրինականությունն ու վավերականությունը, ինչպես նաեւ քրեական գործով հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող անձանց եւ զոհերի իրավունքների պահպանումը ստուգելու միջնորդությամբ»։
«Ես վերահսկում եմ իրավիճակը եւ մշտական ​​կապի մեջ եմ Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի հետ, որն, իր հերթին, սերտ կապի մեջ է Եկատերինբուրգում գտնվող փաստաբանների եւ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հետ»,- նշել է նա։

Leave a Comment