«ՀԷՑ–ի IPO-ն` որպես լուծում»․ Վահե Դավթյան – HayqNews

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«ՀԷՑ–ի IPO-ն` որպես լուծում։

Երբ բանը հասնում է անվտանգության հարցերին, կոնֆլիկտի լուծման լավագույն միջոցը կոմպրոմիսն է։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» –ի շուրջ կուտակված լարվածության թուլացման և կառավարման թափանցիկության բարձրացման հնարավոր միջոցներից է IPO-ն (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում)։

IPO-ն թույլ է տալիս․

֊ ներգրավել ներդրումներ համակարգի շարունակական արդիականացման համար,

֊ բարձրացնել ընկերության հաշվետվողականությունը շուկայի ու հանրության առջև,

֊ ձևավորել հանրային վերահսկողության գործիքներ առանց ոլորտի քաղաքականացման։

Ավելին, նման քայլը լիովին համահունչ է կառավարության կողմից որդեգրված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման քաղաքականությանը՝ ապահովելով մրցակցային միջավայր, երկարաժամկետ կանխատեսելիություն ու հանրային վստահություն։

Այս պարագայում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր՝ առանց անհարկի միջամտությունների։

ՀԷՑ֊ի հարցում այսօր կոմպրոմիսն անհրաժեշտ է առավել քան երբևէ»։

Leave a Comment