12-օրյա պատերազմի ժամանակ Իրանից ցամաքով Հայաստան տեղափոխված իրանցիները չեն հավատում հրադադարին: Ագարակում արդեն 10 օր ապրող իրանցի զույգը հայրենիք վերադառնալ առայժմ չի ուզում: «Հայլուր»-ի թղթակից Լիլիթ Գասպարյանին և Տիգրան Գասպարյանին ամուսինները պատմել են, որ սրտացավ հայերն իրենց տանիք են տվել, որ բաց երկնքի տակ չմնան: